ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Իրանի հոգևոր առաջնորդը իսլամական աշխարհին կոչ է արել զինել պաղեստինցիներին

Իրանի հոգևոր առաջնորդը իսլամական աշխարհին կոչ է արել զինել պաղեստինցիներին
29.07.2014 | 18:11

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին իսլամական աշխարհին կոչ է արել զինել պաղեստինցիներին: Ելույթ ունենալով մուսուլմանական Իդ Ալ-Ֆիտր տոնի առիթով՝ Խամենեին Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում անվանել է «ցեղասպանություն և պատմական աղետ»՝ հայտնում է France-Presse գործակալությունը: «Ողջ աշխարհը, հատկապես իսլամական, պետք է անի հնարավոր ամեն ինչ՝ զինելու պաղեստինցի ժողովրդին»,- նշել է Խամենեին:
Անկլավում իսրայելական ռազմական գործողության 3 շաբաթների ընթացքում պաղեստինցիների զոհերի թիվը արդեն գերազանցել է 1100-ը, ավելի քան 6500 մարդ վնասվածքներ են ստացել: Միայն երեկ, Գազայի առողջապահության նախարարության տվյալներով, զոհվել է 53 մարդ: Իսրայելական կողմը 50 զոհ է տվել, մեծ մասը՝ զինծառայողներ:

Դիտվել է՝ 676

Մեկնաբանություններ